ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նաիրի Հախվերդի. Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի

Նաիրի Հախվերդի. Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի
06.12.2023 | 20:33

Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի հատուկ մրցանակ է շնորհվել Նաիր Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի համար:

Թեև ֆիլմը դեռ նկարահանման ճանապարհ է անցնելու այնուհանդերձ Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվում են մշակման փուլում գտնվող վրացական և հայկական կինոնախագծերը: Նաիրի Հախվերդին առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում կինոասպարեզում: Նրա «Ավլելով Երևանը» վավերագրական անիմացիոն ֆիլմը տարբեր միջազգային կինոփառատոններում մրցանակների է արժանացել: Ռեժիսոր և սցենարիստ` Նաիրի Հախվերդին, Նիդերլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի դուստրն է, որ բնակություն է հաստատել քաղաքամայր Երևանում:

Գալով Թբիլիսյան կինոփառատոնին հավելենք, որ մրցույթին մասնակցել է 8 գեղարվեստական 9 վավերագրական ֆիլմերի նախագիծ: Միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթել է Օվսաննա Գեւորգյանը («Իմ սիրտը նման է այդ ավերված տներին») և «Շատ մոտ երկնքին» (ռեժիսոր՝ Դեա Չոլոկավա, պրոդյուսեր՝ Իրինա Գելաշվիլի) և «Հարևանները քնած են» (Կոտե Կալանդաձե և Էլենե Մարգվելաշվիլի) ֆիլմերի նախագծերը։

Նաիրի Հախվերդին վրացական կինոփառատոնի կազմակերպումն ու անցկացումը բարձր է գնահատում: Նա գտնում է, որ մրցանակներից զատ ավելի կարևոր է միմյանց հետ կապվելն ու հետաքրքիր գաղափարներ փոխանակելը, տարածաշրջանային նախագծերին ծանոթանալոն ու վրացի գործընկերների հետ կապեր հաստատելը: «Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի խորը համագործակցություն կլինի»:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»

Դիտվել է՝ 4443

Մեկնաբանություններ